Զբոսանավ և գեղեցկուհի. Ջեսիկա Ալբան հանգստանում է ամուսնու հետ (ֆոտո)
LifestyleԴերասանուհի Ջեսիկա Ալբան իր հանգիստն անցկացնում է ամենասիրելի վայրում՝ Հավայան կղզիներում։ Այստեղ՝ հեռու մեգապոլիսներից և անվերջանալի գործերից, դերասանուհի և հաջողակ բիզնեսմեն Ջեսիկա Ալբան լիարժեք հանգստանում է, զբաղվում է սնորքլինգով և sup-սերֆինգով, լողում օվկիանոսում և ընդունում արևային լոգանքներ՝ ցուցադրելով իդեալական մարմինը։
Երկու երեխաների մայր Ալբան իր կազմվածքը պահպանում է հատուկ սննդակարգի միջոցով և արդեն երկար տարիներ ամեն օր յոգայով զբաղվելով։
Ինչ վերաբերում է սնունդին, այստեղ Ալբան շեշտը դնում է օգտակար սնունդի վրա. նրա սննդակարգում են մրգային հյութեր, խնձոր, կոճապղպեղ, կաղամբ, վարունգ և սպանախ։ Նրա սննդակարգում առաջին տեղում են մանրաթելերը, հետո՝ածխաջրերը, որոնք դերասանուհին փորձում է չչարաշահել և վերջապես սպիտակուցները։ Ձուկ և միս Ալբան շատ հազվադեպ է ուտում։ Եվ իհարկե դերասանուհին ընդհանրապես չի օգտագործում շաքար և հացաբուլկեղեն։





