Ինչպե՞ս մաքրել ջեռոցի դուռը, երբ էլ ոչ մի մաքրող միջոց արդյունավետ չէ
LifestyleԱյս "կախարդական", ամեն ինչ մաքրող միջոցը պատրաստելու համար հարկավոր է.
- 1/4 բաժակ կերակրի սոդա
- մի քիչ ջուր
Խառնեք ջուրն ու կերակրի սոդան, որպեսզի շիլա ստացվի և քսեք շիլան ամբողջ ջեռոցին՝ այդ թվում նաև՝ ապակյա դռներին:
Թողեք, որ այդպես մնա 30 րոպե, այնուհետև մաքրեք կտորով, առանց ջանք թափելու կտեսնեք, որ մաքրվել են նաև յուղի և այլ ուտեստների հետքերը: Այնուհետև մաքրեք արդեն մաքուր ջրով թրջված կտորով և ջեռոցն ինչպես նորը կփայլի: