Լիլիթ Հովհաննիսյանը՝ «Եվրատեսիլ 2017»-ին Հայաստանի ցանկալի ներկայացուցիչ ըստ Wiwibloggs-ի
LifestyleԲրիտանական Wiwibloggs կայքը «Եվրատեսիլ» երգի մրցույթից հետո տարբեր հետաքրքիր նախագծեր է ներկայացնում իր ընթերցողների ուշադրությանը՝ եվրատեսիլյան ինտրիգը պահելով մինչեւ հաջորդ տարի։ Այս անգամ կայքը ներկայացրել է այն ցանկալիների ցուցակը, ովքեր ըստ բլորգերների՝ արժանի են հայտնվել «Եվրատեսիլ 2017»-ի բեմին։

Կայքը 2017-ին որպես Հայաստանի ներկայացուցիչ տեսնում է Լիլիթ Հովհաննիսյանին, որն, ինչպես նշված է աղբյուրում, իր երգերում համադրում է ժամանակակից եւ ավանդական երաժշության տարրեր։
«Նրան կհաջողվի հանդիսատեսին ոտքի կանգնեցնել եւ պարացնել, ինչպես 2008-ին «Քելե-քելե» երգի ժամանակ»,- նշել է կայքի բլոգերներից Անդրանիկը՝ ցուցադրելով Լիլիթի «Դե էլ մի» երգի տեսահոլովակը։