Ի՞նչ ժամացույցներ են կրում Քեյթ Միդլթոնն ու նրա քույրը (ֆոտո)
LifestyleՔեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի քույրը՝ Պիպա Միդլթոնը, օրերս նշանադրվեց և կրում է հսկայական ադամանդե մատանի, որն արժե մոտ 330 հազար դոլար։ Իհարկե, այսպիսի մատանու հետ մյուս զարդերը ևս պետք է լինեն համարժեք։
Պիպա Միդլթոնը նախօրեին կրում էր վարդագույն ոսկուց Cartier ժամացույց, որը պատկանում է Cartier-ի էքսկլյուզիվ «Ballon Bleu» հավաքածուին։ Այս ժամացույցն արժե մոտ 20 հազար դոլար։
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը ևս նախընտրում է Cartier-ի ժամացույց, սակայն նրա ժամացույցը, համեմատած Պիպայի ժամացույցի հետ, բավական մատչելի է։ Քեյթի Cartier ժամացույցն արժե մոտ 6500 դոլար։
Այս ժամացույցը Քեյթին նվիրել է արքայազն Ուիլյամը՝ 2014թ․-ին։
