Քիմ Քարդաշյանն իր շապիկը դարձրել է կարճ շրջազգեստ
LifestyleՔիմ Քարդաշյանը չի վախենում նորաձևության մեջ ռիսկի դիմելուց։
Այս ամգամ Քիմն իր լայն շապիկը (Tshirt) դարձրել էր կարճ զգեստ՝ շապիկի վրայից կրելով կաշվե կորսետ։ Շապիկը Քանյե Ուեսթի «Life of Pablo» հավաքածուից էր։
Այս «զգեստով» Քիմը մեկնել էր ընկերոջ՝ Լարսա Պիպենի հետ հանդիպման։ Քիմը թեթև ժպտում էր, երբ տեսախցիկները նկարում էին նրանց՝ «Keeping Up With the Kardashians» շոուի համար։
Քիմն այս շապիկով ընդգծում էր իր բարակ իրանն ու փարթամ կրծքերը։
«Life of Pablo» շապիկը գովազդում է Քանյե Ուեսթի «Life of Pablo» ալբոմն ու նրա համերգային շրջագայությունը, որը մեկնարկում է հաջորդ ամիս։

