Հնդկական մեթոդ, որն օգնում է ազատվել մաշկի սեւ կետերից
LifestyleWnews.am-ը գրում է.
Սեւ կետերի առաջացումը պայմանավորված է մի քանի գործոնով. դրանք կարող են առաջանալ մաշկի սխալ խնամքի, վնասակար սննդի օգտագործման, ինչպես նաեւ հորմոնալ ֆոնի փոփոխության հեետեւանքով։
Դեմքի ճիշտ խնամքը հնարավոր չէ առանց տարբեր դիմակների, սկրաբերի եւ քսուկների կիրառման։ Wnews.am-ը ներկայացնում է սեւ կետերից տնային պայմաններում ազատվելու արդյունավետ միջոց։
![]()
Անհրաժեշտ է.
ատամի քսուկ
խոզանակ
1/4 ճաշի գդալ աղ
ջուր (կարելի է օգտագործել երիցուկի թուրմ)
1/2ճաշի գդալ սպիտակ կավ
1/4 ճ. գ. յոգուրտ (կարելի է օգտագործել թթվասեր)
Խառնեք ատամի մածուկն ու աղը, խոզանակի միջոցով քսեք խնդրահարույց հատվածներին եւ թեթեւակի տրորեք, որից հետո լվացվեք տաք ջրով կամ երիցուկի թուրմով։
Կտրեք բինտը, թաթախեք այն տաք ջրում, թողեք դեմքին 15–30 վայրկյան։
Խառնեք կավն ու բնական յոգուրտը՝ միատարր զանգված ստանալով։ Քսեք այն խնդրահարույց հատվածին եւ թողեք 10 րոպե։ Լվացվեք սառը ջրով կամ երիցուկի թուրմով։
Նման պրոցեդուրան խորհուրդ է տրվում անցկացնել շաբաթը մեկ անգամ, որպեսզի պահպանեք մաշկի երիտասարդությունը երկար տարիներ։