ԶԼՄ-ներ. Թաիլանդի արքայազնը սանդալներով, տոպով ու սպիտակ պուդելը ձեռքին մեկնել է Մյունխեն (ֆոտո)
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Գերմանական Bild թերթը գրել այն մասին, որ թաիլանդական գահի ժառանգորդ Մահա Վաչիրալոնգկորնը զարմացրել է բոլորին իր արտաքին տեսքով Մյունխեն այցելության ժամանակ։ 63-ամյա արքայազնը իջել է ինքնաթիռից և պաշտոնական ողջույնը ընդունել սանդալներով, ջինսերով, սպիտակ տոպով և պուդելը ձեռքին։ Ջինսերը ընկնում էին նրա վրայից, իսկ տոպը աշխարհին ցուցադրում էր Թաիլանդի թագավորի որդու տատուները։
Այդ կադրերը տարածվել են սոցցանցերում։ Սակայն բոլորը չէ, որ հավատացել են այդ կադրերի իսկությանը։ Դրանց իրական լինելու մասին վեճերը շարունակվում են մինչև հիմա։ Ինչևէ, Թաիլանդի արքայազնի տարօրինակ տեսքը գրավել է բոլորի ուշադրությունը։


