Հայտնի «Մադագասկար» մուլտֆիլմում թաքնված գաղտնիքը (լուսանկար)
LifestyleՄենք սովոր ենք Դիսնեյի մուլտֆիլմներ դիտել հայերեն կամ ռուսերեն լեզուներով և հազվադեպ մարդիկ են դրանք դիտում օրիգինալ լեզվով՝ անգլերենով:
Նման մուլտերից մեկն էլ Մադագասկարն է, որում օրիգինալ լեզվում կա մի փոքրիկ գաղտնիք, որը մեծերի համար է,- գրում է ORER.am-ը:
Մուլտֆիլմի հերոս Մարտին վազելիս թույլ է տալիս այսպիսի մի արտահայտություն՝ «Oh, Sugar, Honey, Ice Tea» (Շաքար, Մեղր, Սառը Թեյ): Առաջին հայացիքց սովորական արտահայտություն է, սակայն դրա առաջին տառերը միացնելիս ստացվում է SHIT բառը, որն անգլախոսների մոտ տարածված ու վիրավորական հայհոյանք է:
Շատերը մտածում են, որ դա սովորական արտահայտություն է և պետք չէ կապ փնտրել առաջին տառերի միջև, սակայն այդ արտահայտությունը տվյալ տեսարանի հետ կապ չունի: