Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կիրակնօրյա պատարագ` զգոնության ու խաղաղության համար
SocietyՄայրաքաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր կիրակնօրյա պատարագ է, որի ժամանակ, ինչպես հաղորդվեց 1in.am-ի ուղիղ եթերից, կհնչեն խաղաղության ու զգոնության աղոթքներ`կապված ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում կատարվող իրադարձությունների հետ:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք մտել էին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պատանդ էին պահում այնտեղ գտնվող ոստիկաններին: Երեկ՝ հուլիսի 23-ին, բանակցությունների արդյունքում բոլոր պատանդներն ազատ արձակվեցին, և «Սասնա ծռեր» զինված խմբավորումn ուղիղ հեռարձակմամբ ասուլիս տվեց: