Քիմ Քարդաշյանը և Քելվին Հարիսը` Ջենիֆեր Լոպեսի ծննդյան երեկույթին
LifestyleՔելվին Հարիսը, որը 2 ամիս առաջ բաժանվել է Թեյլոր Սվիֆթից, արդեն մոռացել է ամեն ինչ և հանգստյան օրերին ուրախանում էր Քիմ Քարդաշյանի ընկերակցությամբ, որն ի դեպ նույնպես վատ էր արտահայտվել Թեյլոր Սվիֆթի մասին։
Դիջեյին նկատել էին Ջենիֆեր Լոպեսի 47-ամյակին, որը նշվել էր Լաս Վեգասում։ Համացանցում անգամ նկար էր հայտնվել երեկույթից, որտեղ երևում են երգիչ Ֆրենչ Մոնտանան, Քիմ Քարդաշյանը, Ջեյ Լոն և Քելվին Հարիսը։
Աղբյուրը, որը ներկա է եղել միջոցառմանը, նշել է, որ Քիմը և Քելվինը ինչ-որ պահ ջերմորեն շփվում էին։ Թերևս Քելվինին քիչ են մտահոգում Քիմի և նրա ամուսնու՝ Քանյե Վեսթի լարված հարաբերությունները իր նախկին ընկերուհու՝ Թեյլոր Սվիֆթի հետ, կամ նա կիսում է նրանց մոտեցումները Թեյլորի հարցում և այժմ միացել է «հակաԹեյլոր» խմբին։
Ջենիֆեր Լոպեսը իր 47-ամյակը նշել է իր Caesars Palace վիլայում։ Երեկույթը կազմակերպել է նրա մենեջեր և զուգընկեր Կասպեր Սմարթը։