«Արցախգազ»-ը բնական գազի վաճառքի սակագների վերանայման հայտ է ներկայացրել
Economics«Արցախգազ» ՓԲԸ-ն հուլիսի 25-ին հայտ է ներկայացրել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով բնական գազի վաճառքի սակագների վերանայման նպատակով:
«Արցախգազ» ՓԲԸ մամուլի ծառայությունը հայտնել է, որ ընկերության կողմից առաջարկվել է մինչև 10.000 խմ սպառողների համար գործող 156 դրամ սակագինը նվազեցնել և դարձնել 146.7 դրամ: Իսկ 10.000 խմ և ավելի սպառողների համար գործող 276,98 ԱՄՆ դոլար սակագինը նվազեցնել և դարձնել 257,56 դոլար:
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հայտն արդեն վերցվել է ուսումնասիրության: Առաջիկայում Հանձնաժողովը կկազմակերպի քննարկումներ «Արցախգազ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման նպատակով: