Դեռևս այդպիսի քայլի չեմ գնացել. Գայա Արզումանյանը՝ պլաստիկ վիրահատության դիմելու, ոճային փոփոխության ու ապագա ծրագրերի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Գայա Արզումանյանի՝ վերջին շրջանի ոճային փոփոխությունը շատերի քննարկաման թեման է դարձել: Վառ դիմահարդարմամբ ու կարմրահեր Գայան այս շրջանում ներկայանում է նուրբ դիմահարդարմամբ ու երկար շեկ մազերով:
Life.panorama.am-ը երգչուհու հետ խոսել է նոր ոճի, առաջիկա աշխատանքների ու սպասված հանգստի մասին:
«Իրականում շատ եմ սիրում փոփոխություններ անել ու ոճափոխությունս էլ ինձ համար ընդամենը հերթական փոփոխություն է: Ես երգչուհի եմ եւ կարծում եմ՝ արտաքին փոփոխությունները հենց մեզ համար են, քանի որ հանդիսատեսը արտիստի նույնօրինակ ոճից կարող է հոգնել: Ստացվում է՝ փոփոխությունները հաճելի են ոչ միայն արտիստի, այլեւ հանդիսատեսի համար»,- նշեց Գայան:

Հետաքրքրվելով, թե բացի մազերի գույնի ու դիմահարդարման փոփոխությունից, երգչուհին դիմե՞լ է պլաստիկ վիրահատությունների, քանի որ սկզբնական շրջանում նրան շատերն անգամ չէին ճանաչում, Գայա Արզումանյանը պատասխանեց.
«Այո, իմ նոր ոճը շատ քննարկվեց եւ չգիտեմ ինչու՝ շատերը կարծում են, թե պլաստիկ վիրահատության եմ դիմել, ինչն այդպես չէ: Դեռեւս այդպիսի քայլի չեմ գնացել, իսկ եթե մի օր լինի վիրահատական միջամտություն, չեմ թաքցնի, ինչպես շատերն են անում: Ի դեպ՝ ոճային փոփոխությանս որոշումը կայացրել է պրոդյուսերս՝ Արայիկ Գաբաջյանը, ով մասնագիտությամբ ոճաբան է»:
Շարունակությունը` այստեղ: