Կառավարման փորձագետը հորդորում է Երևանում ստեղծված իրավիճակում ցուցաբերել զսպվածություն
SocietyՈստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումից հետո Երևանում ստեղծված իրավիճակում պետք է լուծել նվազագույն խնդիրը՝ չհասնել համազգային ընդհարումների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 26-ին հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
«Հիմա ռազմավարական և հեռատես ծրագրերի ժամանակը չէ: Նման տատանումների ժամանակ կառավարման մեջ պարտադրվում է արձագանքել օնլայն ռեժիմով: Այսպիսի իրավիճակներում պետք է չհասնել համազգային ընդհարումների, քանզի ընդհարումների ժամանակ միշտ օգտվելու են սրիկաները և մենք կունենանք հեղափոխության դառը պտուղները: Այսինքն՝ առաջին հերթին պետք է նվազագույնի իջեցնել իրավիճակի անկառավարելի դառնալու հնարավորությունները»,- նշեց Մեսրոբյանը:
Կառավարման փորձագետը հորդորում է այս իրավիճակում ցուցաբերել զսպվածություն և չենթարկվել սադրանքներÕ «: «Ամեն մի կայծից կարող է հրդեհ բռնկվել: Օրինակ՝ մինչև գրելը, նայեք ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ ձեր գրածը: Եթե զգում եք բացասական հետևանք կարող է ունենալ մի գրեք»,- ընդգծեց փորձագետը:
Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայությանգնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց: Հարձակման հետևանքով զոհվել է ոստիկանությանգնդապետ Արթուր Վանոյանը: Մի քանի ոստիկան վիրավորվել են: Զինված խմբի անդամները մեկ շաբաթվա ընթացքումաստիճանաբար ազատ են արձակել պատանդներին: Վերջին չորս ոստիկանները, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալՎարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ազատ են արձակվել հուլիսի 23-ին: