Դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին՝ էժանացել
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 26-ին, կազմել է 476.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.21 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 524.54 դրամ (աճել է 1.38 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 624.94 դրամ (նվազել է 0,39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.23 դրամ (նվազել է 0.11 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 297.23 դրամ, ոսկի՝ 20,108.37 դրամ, պլատին՝ 16,354.37 դրամ։