Իրականում ո՞րն է Լիա Զախարյանի հիվանդանոցում հայտնվելու պատճառը (ֆոտո)
LifestyleԴերասանուհի Եվա Բաղդասարյանը երեկ իր միկրոբլոգում լուսանկար էր հրապարակել դերասանուհի Լիա Զախարյանի հետ, որտեղ Լիան վիրակապերով ու կապտուկներով պառկած է հիվանդանոցում: Լուսանկարը մեծ արձագանք ստացավ համացանցում: Կարծիքները տարբեր էին. Լիան ցույցերի մասնակից է, ավտովթար է եղել, նկարահանման հրապարակից է…
Իսկ այսօր Լիան շտապեց հերքել այդ լուրերը, իր միկրոբլոգում տեղադրեց նոր լուսանկարներ՝ տեղեկացնելով, որ դրանք արվել են ինչոր ֆիլմի նկահարանումների ժամանակ:
«Ինձ հետ ամեն ինչ նորմալ է»,գրել է դերասանուհին:


