Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը՝ Մեգգիի կրկնակի հաղթանակի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«Միսս Հայաստան 2001» տիտղոսը կրող Իրինա Թովմասյանը Life.panorama.am-ին հայտնել է, որ օրերս դստեր՝ Մեգգիի հետ կրկնակի հաղթանակով են վերադարձել «Оранжевый Кобулети 2016» մանկական երաժշտական փառատոնից.
«Վերջերս Մեգգին թե որպես անհատ երգչուհի, եւ թե «SALSA» պարային խմբի կազմով մասնակցեց «Оранжевый Кобулети 2016» մանկական երաժշտական ֆեստիվալին, որտեղ կրկնակի հաղթանակ գրանցեց. Աղջիկս ճանաչվեց մրցույթի լավագույն երգչուհի, իսկ պարային խմբերից «SALSA»-ն արդեն իր համար ավանդույթ դարձած առաջին հորիզոնականը ապահովեց Հայաստանին»,- պատմեց Իրինա Թովմասյանն ու մանրամասնեց.
«Սա միջազգային մրցույթ էր, որին Վրաստանից զատ մասնակցում էր Հայաստանը, Ղազախստանը, Ռուսաստանի մի շարք քաղաքներ, մի խոսքով՝ ավելի քան 15 երկրներ: Այս մրցույթը թեեւ լայն լուսաբանման մեր երկրում չի արժանանաում, սակայն այն երիտասարդ կատարողների համար բավականին կարեւոր ֆեստիվալ է, որից հետո նոր ճանապարհներ կարող են բացվել: Օրինակ՝ Մեգգին արդեն իսկ այլ՝ նաեւ եվրոպական երկրներից մրցույթների մասնակցելու հրավերներ ունի, ինչն էլ, ըստ իս, ամենալավ արդյունքն է»:
Շարունակությունը` այստեղ: