Արսինե Խանջյանին թյուրիմացաբար են բերման ենթարկել, այժմ նա ազատության մեջ է
SocietyՀՀ ոստիկանությունը թյուրիմացաբար է Խորենացի փողոցից բերման ենթարկել կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանին: Ներկայում նա ազատ է արձակվել:
Այս մասին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի Աշոտ Ահարոնյանը:
«Թյուրիմացություն է եղել, այո, նա տարվել է ոստիկանություն, շատ կարճ ժամանակ անց ազատ է արձակվել, որևէ խնդիր չկա, այս պահին նա ոստիկանություն չէ»,- ասաց Ահարոնյանը: