Երթը հասավ Խորենացի փողոց. նստացույց է սկսվել
SocietyԱզատության հրապարակից մեկնարկած երթը հասել է Խորենացի փողոց, որտեղ ոստիկանությունը նախորդ օրերից մի քանի անգամ ավելի շատ ուժեր է կենտրոնացրել:
Խորենացի փողոցում երթի մասնակիցները բարձրաձայնեցին իրենց պահանջները՝ ազատել ձերբակալվածներին, իշխանությունների հրաժարական, ձեւավորել ժողովրդի կառավարություն, ապա հայտարարեցին, որ նստացույց են սկսում, 45 րոպե ժամանակ են տալիս իշխանություններին՝ իրենց պատասխան տալու համար։