Ուկրաինան կվճարի Ռուսաստանի բոլոր պարտքերը. Յացենյուկ
International newsՈւկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը «Շուստեր-live» թոք շոուի եթերում հայտարարել է, որ Ուկրաինան կմարի Ռուսաստանի կողմից գնված 3 մլրդ դոլարի չափով եվրապարտատոմսերը: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն:
«Ի՞նչ արած, մենք պետք է վճարենք պարտքը»,- ասել է քաղաքական գործիչը:
Ըստ Յացենյուկի՝ Ուկրաինան հիշում է իր բոլոր պարտավորությունները:
«Բոլոր այդ պարտքերը մենք չենք վերցրել, սակայն կմարենք դրանք, որքան էլ դժվար լինի»,- ասել է Ուկրաինայի վարչապետը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի արտաքին պարտքը 2014թ.-ի առաջին կիսամյակի վերջում կազմել է $136.8 մլրդ: