Պլյուս չափի մոդելին նիհարելուց հետո մեղադրում են դավաճանության մեջ (ֆոտո)
LifestyleՊլյուս չափի ամենահայտնի մոդել Էշլի Գրեհեմը սկսել է նիհարել: Հիշեցնենք, որ պլյուս չափի մոդել անվանումն, առհասարակ, հայտնվել է հենց Գրեհեմի շնորհիվ: Նա առաջին պլյուս չափի մոդելն է, որը նկարվել է Maxim ամսագրի համար: Իր նոր կազմվածքով Գրեհեմը հպարտացել է Instagram-ում:
Այս փաստն իրական հիստերիա է առաջացրել երկրպագուների շրջանում, ովքեր աղջկան մեղադրել են դավաճանության մեջ:
«Դու չափից դուրս շատ կիլոգրամներ ես կորցրել և դավաճանել շատ մարդկանց: Ես այլևս քո երկրպագուն չեմ», - համատարած գրում են նրա հետևորդները:
Իհարկե, գտնվել են նաև մարդիկ, ովքեր պաշտպանել են նրան և հաջողություններ մաղթել այս նոր գործում:


