Կառավարությանն առաջարկվում է նվազեցնել հարկային տույժերի դրույքաչափը
EconomicsՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը:
Այն ընդգրկված է գործադիրի հուլիսի 29-ի նիստի օրակարգում:
Պատգամավորն առաջարկում է սահմանել, որ հարկի վճարումը ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար տույժ է վճարովի ոչ թե 0.15, այլ 0.075 տոկոսի չափով: Ըստ կառավարության եզրակացության՝ տույժ դրույքաչափի նվազեցման առաջարկություն արել են այլ պատգամավորներ ևս, ուստի նպատակահարմար է հարցը քննարկել հարկային օրենսգրքի նախագծի՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների միջև ընկած ժամանակահատվածում: