Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ճանապարհորդություն դեպի Արցախ. վայրեր Շուշիում, որոնց մասին Դուք չգիտեիք և որոնք անպայման պետք է տեսնել

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Շուշի - Բերդաքաղաք Արցախում: Ծովի մակարդակից բարձր է 1500 մ և շրջապատի վրա ունի կարևոր ռազմավարական իշխող դիրք: Աննկարագրելի գեղեցկության, պատմամշակութային արժեքների ու հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմանների շնորհիվ Շուշին վերջին տարիներին դեպի Արցախ մեկնող տուրիստների ամենապահանջված ուղղությունն է:  BlogNews.am - ի Ֆոտոշարքը Շուշիի ու նրա տեսարժան վայրերի մասին դիտեք ստորև: 

Ղազանչեցոց Մայր տաճարը. Շուշիի ճարտարապետական գերիշխող կառույց է համարվում 40մ բարձրությամբ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, որը անվանում են նաև Ղազանչեցոց: Այն կառուցվել է քաղաքի կենտրոնի լայն հրապարակում 1888 թվականին:

Քաղաքը ունի բազում հուշարձան-աղբյուրներ, ճարտարապետական կոթողներ: Տուրիստների համար հատկապես սիրելի վայր է քաղաքի շուկայի հրապարակը:

Շուշիի Կանաչ ժամը. անունը ստացել է այն պատճառով, որ ժամանակին եկեղեցու գմբեթը եղել է կանաչ գույնի։ Եկեղեցին կառուցվել է 1818 թ. Ղարաբաղցոց նախկին փայտաշեն եկեղեցու փոխարեն: Պատերի մեջ տեղադրված էր նախկին եկեղեցու արձանագրությունը:

 

Շուշիի պատմությանը, մշակույթին, արհեստենրին  ու ավանդույթներին կարող եք ծանոթանալ՝ լինելով քաղաքի թանգարաններում:

Լինել Շուշիում ու չայցելեց Հունոտի կիրճ (Ջդրդուզ)՝ կնշանակի չտեսնել արցախյան բնության ամենաշքեղ գոհարներից մեկը:

 Ջդրդուզի ամենաբարձր կետից դուք կարող եք տեսնել կիրճի 250մ բարձրությամբ պատերը:

Կիրճի ներսում խորհուրդ է տրվում շրջել ոտքով, այդպես դուք հնարավորություն կունենաք տեսնել բազմաթիվ աղբյուրներ, քարանձավներ, անտառներ, ջրվեժներ, հին կամուրջներ, նախկին գյուղ-բնակավայրի արդեն ավերված տներն ու ջրաղացը:

ԼՂՀ Կառավարությանն առընթեր տուրիզմի պետական վարչությունը  Արցախ այցելած զբոսաշրջիկների համար դեպի  Հունոտի կիրճի  տեսարժան վայրերը հեշտացնող 3 ուղի է առաջարկում, որոնց մանրամասներին կարելի է տեղեկանալ՝ ձեռքի տակ ունենալով հատուկ  քարտեզ-ուղեցույցը:

Ջրվեժ Մամռոտ Քար (հայտնի է Հովանոց և Զոնտիկ անվանումներով). աղբյուրը սկիզբ է առնում կիրճի ներսից և հոսելով մամռով պատված քարի վրայով,  մշտական ջրվեժ է ձևավորում՝ հովանոցի տեսքով:

Հունոտ Գյուղի Ավերակները. Կարկառ գետի ձախ ափին է գտնվում Հունոտ գյուղը, որը հիմնադրվել է 18-րդ դարում, իսկ 20-րդ դարում՝ լքվել: Այդ փոքրիկ գյուղի ավերակները այսօր զբաղեցնում են մոտ մեկ ու կես հեկտար տարածք: Այստեղ այցելուները կտեսնեն հին շինությունների և գերեզմանների ավերակները:

Քարանձավ Ավանա Կարան.  գտնվում է Շուշիի հարավ-արևմուտքում գտնվող դժվարանցանելի մի վայրում, որը կոչվում է Ավանի Քերծ: Քարանձավը ունի մոտ 75մ խորություն և մինչև 15մ հասնող լայնություն, իսկ բարձրությունը 7-10մ է:

Քարանձավ Ալեքսանա Ղուզեհայտնաբերվել է  Քարինտակ գյուղի հարավ-արևմուտքում: Այն գտնվում է Կարպեն Քերծ սարի ստորոտում՝ Զառ գետի ձախ ափին: Այս քարանձավը ունի մոտ 50մ խորություն և շուրջ 7 առանձնացած սրահներ:Ժամանակին քարանձավը հանդիսացել է հեթանոսական պաշտամունքի վայր: 

Կատարոտ Շուշի քաղաքի եզրին՝ ժայռերի հենց գագաթին է գտնվում Կատարոտ կամ Ջդրդուզ կոչվող դաշտավայրը: Կիրճի հիասքանչ պատկերով և ներքևվում գտնվող Կարկառ գետի հովտի պատկերով այս 5 հեկտար տարածքի վրա ձգված վայրում ամենաշատն են սիրում նկարվել Արցախ եկած տուրիստները:

Շուշիում հանգիստն ու սնունդը բավականին մատչելի են, քաղաքում հայտնի երկու հրաշալի հյուրանոցները այցելուներին զարմացնում են իրենց հրաշալի սպասարկմամբ ու բավականին մատչելի գնացուցակներով:

Բացի հյուրանոցային սննդից, քաղաքի այցելուները օգտվում են նաև արցախյան կերակրացանկով ու կոլորիտային խոհանոցով հարուստ ռեստորաններից, որտեղ ևս մատչելի ու հասանելի գներ են բոլորի համար: Քաղաքի առօրյային ու կենսաձևին ծանոթանալու համար ընդամենը պետք է մի փոքր շրջել Շուշիի փողոցներով ու շփվել  հյուրասեր ու գրկաբաց շուշեցիների հետ:

Ահա այսպիսին է Շուշին՝ հնի ու նորի, կառուցվողի ու ավերվածի, անցյալի ու ապագայի խաչմերուկում հավերժ կանգուն  անառիկ բերդաքաղաքը:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Աշոտ Երամիշյանի

Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation