Yerevan, 29.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իսագուլյանը մանրամասներ է ներկայացում զինված խմբի հետ բանակցություններից և Ալեք Ենիգոմշյանի կյանքից

Society

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ` այն պահից, երբ զինված խմբի անդամները պատանդ են վերցրել բուժաշխատողներին, համարվում են ահաբեկիչներ:

Հուլիսի 29-ին հրավիրված ասուլիսում Իսագուլյանը նշեց, որ այդ պահից հետո պետությունը իրավունք ունի կիրառելու օրենքով նախատեսված ցանկացած միջո ց` պատանդներին ազատ արձակելու: «Բայց նույնիսկ այդ դեպքից հետո տղաներից պահանջվել է վայր դնել զենքերը և հանձնվել»,- ասաց Իսագուլյանը:

Նա նշեց, որ առաջին օրվանից ձեռնամուխ է եղել որոշակի գործողությունների, որպեսզի այս խնդիրը խաղաղ լուծում ստանա: «Իշխանություններն ընդառաջել են մեր այդ ցանկությանը, որպեսզի մենք փոխարինենք Էրեբունու ՊՊԾ գնդի ներսում պատանդ պահվող ոստիկաններին և կամավորության սկզբունքով մնանք նրանց մոտ, սակայն զինված խմբի կողմից դա մերժվել է: Երկրորդ նախաձեռնությունը եղավ, որ Լեռնային Ղարաբաղից եկավ Վիտալի Բալասանյանը, որը նախ դիմեց իշխանություններին: Ստանալով համաձայնություն` նա կապվեց զինված խմբի հետ:

Սկզբնական շրջանում պլանավորված էր 4 հոգով մտնել ՊՊԾ գունդ, սակայն նրանք միայն Վիտալի Բալասանյանին թույլ տվեցին ներս մտնել: Հետագայում Վիտալի Բալասանյանը կարողացավ համոզել տղաներին, որ Աշոտ Մինասյան էլ ներս մտնի: Բանակցությունները հրաշալի էին ընթանում և արդյունքը երկար սպասել չտվեց: Պայմանավորվածությունների արդյունքում գնդի տարածք թողեցին լրագրողներին` ոստիկաններին ազատ արձակելու դիմաց: Տղաների հետ պայմանավորվել էինք հստակ, որ մտնում է 7 տեսախցիկ և 14 լրագրող: Այնուհետև զինված խումբը փոխեց իր որոշումը` պահանջելով, որ պետք է թույլատրել բոլոր լրատվամիջոցներին, որոնք ցանկանում ե ն: Արդյունքում 65-ից ավելի լրագրող ու 30-ից ավելի տեսախցիկ ներս մտավ:

Ուղիղ եթերի ուշացման պատճառը դա էր: Երկրորդ պայմանն այն էր, որ զինված խմբից որևէ մեկը իրավունք չունի լրագրողների մոտ երևալ զենքով, սակայն այդ պայմանը տղաների կողմից խստորեն խախտվեց: Պայմանավորվածություն կար, որ լրագրողները չանցնեն անվտանգության գոտին, որը նույնպես խախտվեց: Եվ բոլորիս համար անսպասելի կրակոցներից հետո Վիտալի Բալասանյանը խնդրեց լրագրողներին լքել տարածքը: Զինված խումբը խախտել էր բոլոր պայմանները»,- նշեց Իսագուլյանը: 

Նա ասաց, որ Ժիրայր Սեֆիլյանի հանդիպման ժամանակ եղել է ինքը, և Վիտալի Բալասանյանի հայտարարածը ճիշտ է:

« Ժիրայր Սեֆիլյանի հանդիպման ժամանակ եղել եմ ես, Վիտալի Բալասդանյանը, Ալեք Ենիգոմշյանը և ևս մի անձ, որը արձանագրում էր: Այն, ինչ հայտարարել է Վիտալի Բալասանյանը, որ Սեֆիլյանը չի պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը ճիշտ է: Հիմա, եթե փոխել է իր տեսակետը, դա այլ հարց է: Վիտալի Բալասանյանը զիվորական է՝ լսում է ուղիղ, հասկանում է ուղիղ և փոխանցում է ուղիղ»,- ընդգծեց Իսագուլյանը:

Իսագուլյանը վրդովված է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի այն հայտարարությունից, թե Բալասանյանը ստել է:

Նա Ենիգոմշյանի կյանքից մի դրվագ ներկայացրեց:

«Քանի որ պարոն Ենիգոմշյանը թույլ է տվել իմ ընկերոջը (Վիտալի Բալասանյանին) վարկաբեկել ու ստախոս անվանել, ներկայացնեմ պարոն Ենիգոմշյանի կյանքից մի երկու դրվագ: 1980 թվականին Ժնևում պարոն Ենիգոմշյանը Սյուզի Մահսերեջյանի հետ միասին նախապատրաստել են ահաբեկչական ակտ, ռումբը հյուրանոցի համարում պայթել է նրա ձեռքերում, որովհետև սխալ է միացրել: Լավ է՝ Սյուզին մյուս համարում է գտնվել: Ենիգոմշյանն այդ ժամանակ կորցրել է ձեռքը և տեսողությունը, բայց Սյուզին, որը Մոնթե Մելքոնյանի եղբոր կինն է, հավասարապես կրել է պատիժը Ենիգոմշյանի հետ միասին:

Նախ՝ թող ինքը պատասխանի, թե ո՞ւմ դեմ էր պատրաստված այդ ահաբեկչական գործողությունը: Շատերի մոտ այն թյուր կարծիքը կա, որ թուրքական դեսպանատան կամ որևէ բանի նկատմամբ: Ասեմ, որ դա չի համապատասխանում իրականությանը: Թող ինքը պատասխանի, բայց ես կտամ մի մարդու անուն՝ Վահե Գավրաշ՝ բարերար և բարեգործ, որը հիմա ՀՀ քաղաքացի է դարձել ու շատ է օգնում ԼՂՀ-ին բազմաթիվ գործողություններում: Ի՞նչ է հայտնաբերվել պարոն Ենիգոմշյանի գրպանում՝ արդյոք թուրքական դեսպանատան նախագի՞ծը, թե՞ ուրիշի տան նախագիծը, որից իրենք պահանջել են փող, նա հրաժարվել է տալ»,- պատմեց Իսագուլյանը:

Նա նշեց, որ այդ փաստաթղթերն առկա են շվեյցարական հատուկ ծառայությունների մետ. «Պարոն Ենիգոմշյան, ես կարեկցում եմ Ձեզ, Դուք հայրենասեր մարդ եք, բայց պետք չէ ստել, հատկապես ստախոս հանել լեգենդար հերոսին, որն ապացուցել է, որ ինքը չի ստում ու ոչ մեկին թյուրիմացության մեջ չի գցում, ու եթե նա շարունակեր իր միջնորդական առաքելությունը, համոզված եմ, որ հաջորդ օրը հանգուցալուծումը պատրաստ կլիներ»,-նկատեց Իսագուլյանը:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia