ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա
SocietyՄոսկվայում հուլիսի 30-ին կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառումների հանդիսավոր բացման արարողություններին մասնակցելու նպատակով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնությա ն հետ կապերի վարչությունից։