Հպարտություն եմ զգում, որ շուտով երկու տղաների հայր եմ լինելու, սակայն ֆանատիզմ այդ հարցում չկա. Յուրի Իգիթխանյանն ու Անուշ Սարգսյանը կրկին ծնողներ կդառնան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դերասան-ամուսիններ Յուրի Իգիթխանյանն ու Անուշ Սարգսյանը շուտով կրկին ծնողներ կդառնան: Life.panorama.am-ին Յուրին պատմել է բարի լուրն իմանալու եւ ընտանեկան անցուդարձի մասին.
«Շատ բարի ու երջանիկ զգացողություններ ունեցանք, երբ իմացանք, որ կրկին ծնողներ ենք դառնալու: Թեեւ ծնողներ դառնալու ապրումները մեզ ծանոթ էին, բայց միաժամանակ ամեն ինչ կարծես թե նորովի լիներ, մի բան կրկնվեց՝ թվում է, թե որքերդ կտրվում են գետնից ու դու ճախրում ես»,- նշեց Յուրի Իգիթխանյանը:
Դերասանների ընտանիքում կրկին որդի կծնվի.
«Մեր բալիկի սեռը հայտնելիս հետաքրքիր անակնկալ էինք կազմակերպել մեր բարեկամների եւ ամենակարեւորը ավագ որդուս՝ Սերգեյի համար: Իհարկե, հպարտություն եմ զգում, որ շուտով երկու տղաների հայր եմ լինելու, սակայն ֆանատիզմ այդ հարցում չկա: Ինձ ավելի շատ մի փաստ է ուրախացնում՝ եղբայրը եղբայր կունենա, իսկ ապագայում էլ քույրիկը քույրիկ կունենա. մենք շատ երեխաներ ենք ուզում, որ տունը լի լինի ճիչով ու ծիծաղով»,- ժպիտով նկատեց դերասանը:
Շարունակությունը` այստեղ: