Ոստիկանությունը հերքում է ՊՊԾ գնդի տարածքում գործողության մասին լուրերը
SocietyՀՀ ոստիկանությունը հերքում է պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գործողության մասին լուրերը:
«Որոշ անձինք ապատեղեկատվություն են տարածում, թե ՊՊԾ գնդի տարածքում գործողություն է կատարվում: ՊՊԾ գնդի տարածքում այս պահին որևէ գործողություն չի կատարվում: Իրականում մի խումբ անձինք փորձել են խախտել ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտին և թափանցել գնդի տարածք:Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ:
Քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական և սադրիչ գործողություններից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչութ յան պետ Աշոտ Ահարոնյանը: