Շիրակի 4 համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ
SocietyՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 9 կայանքից Շիրակի մարզի Հացիկ, Մայիսյան, Վահրամաբերդ և Քեթի համայնքների տարածքներում hուլիսի 29-ին ժամը 16.54-ից մինչև 17.32-ը ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1490 կրակոց:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։