Արմինկայի եւ որդու պոզիտիվ լուսանկարները ԱՄՆ-ից
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Ոճային երգչուհի Արմինկան շարունակում է վայելել իր հանգիստը։ Այս օրերին Արմինկան որդու՝ Ալեքսի հետ մեկնել է ԱՄՆ, որտեղ մայր ու որդի պտտվել են արդեն իսկ ծանոթ եւ անծանոթ վայրերում։
Բնականաբար, անհնար է հասել Լոս Անջելես եւ չլուսանկարվել տեղի ամենադիտարժան վայրերից մեկի՝ Universal Studios-ի մոտ։
«Այս տեղում նկարվելը պարտադիր է»,- գրել է Արմինկան։
Իսկ զբոսնելուց եւ պտտվելուց հետո Արմինկային եւ Ալեքսին առավոտյան սպասել են թարմ թխված կրուասանները։
«Մարդ էսպիսի քավորկին պիտի ունենա (Ալեքսը), որ առավոտյան արթնացնի թարմ թխած կրուասանի բույրով»,- Instagram-ում պարծեցել է երջանիկ մայրիկը։