Հոկտեմբերի 3-ին մեկնարկած «ԴիջիԹեք Էքսպո 2014»-ում հեռվից նկատելի է U!com ընկերության տաղավարը, որը կառուցված է էկո ոճով` U!com-ի խորհրդանիշ կանաչ գույնն ու բնության կանաչը միացնելով: Այս տարվա ցուցահանդեսին U!com-ը ներկայացել է չորս նորությամբ: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց U!com ընկերության մարկետինգի մասնագետ Գոռ Կրոյանը: Նրա խոսքով` մեկն ավանդական նորություն է`բաժանորդներին անակնկալ է մատուցվում. հեռուստաալիքների քանակն ավելացվում է, բացի այդ սքեչափի օգնությամբ բաժանորդներին հնարավորություն է ընձեռվում հետ տալ կամ ձայնագրել եթեր հեռարձակվող հաղորդումը` ցանկացած պահի դիտելու համար. «Այս տարի 116 ալիքից քանակը դարձել է 150 ալիք: Երկրորդ նորությունը OTT ծառայությունն է, որը հնարավորություն է տալիս համացանցի միջոցով աշխարհի ցանկացած կետում ցանկացած երկրի U!com-ի բաժանորդներին U!com-ի տարածած հեռուստաալիքները դիտել iphone, android հեռախոսների միջոցով: Ինչպես նաև պատկերը կարող են փոխանցել հեռուստացույցին, տեսավարձույթից ֆիլմեր դիտել»: Երրորդ նորությունը օնլայն սրահն է: Բաժանորդն իր սակագնային պլանը կարող է փոխել, ավելացնել ծառայություններ, տարատեսակ ծառայություններից օգտվել, WiFi ավելացնել, նվազեցնել, այսինքն U!com-ի սպասարկման միջոցները տեղափոխվել են օնլայն պորտալ: Չորրորդ նորությունը , mcafee անվտանգ ինտերնետ ծառայությունն է, հիմնական շեշտը դրված է այս ծառայության վրա: Դա անվտանգ ինտերնետն է` այսինքն վատ պարունակությամբ, 18+ կայքերն ու գովազդներն արգելափակվելու են: Ինտերնետի զարգացման հետ պոռնոգրաֆիկ կայքերն ավելի են շատանում, վիրուսներ են ներթափանցում, իսկ mcafee–ի միջոցով այդ խնդիրը լուծվել է: Այսիքն` բաժանորդները կարող են գալ, օգտվել ծառայությունից: Սա ծրագիր չէ, այլ ակտիվանում է հենց բաժանորդի բրաուզերի վրա»,- U!com-ի նոր ծառայությունների մասին հակիրՃ տեղեկացրեց Գոռ Կրոյանը :