Աշխարհահռչակ հայերը՝ հայաստանյան իրադարձությունների մասին
LifestyleWnews.am-ը գրում է.
Տաս օրից ավել է՝ Երեւանի հազարավոր բնակիչներ ամեն օր մայրաքաղաքում ցույցեր են անցկացնում՝ բողոքելով ներկայիս իշխանության դեմ եւ պահանջելով ազատ արձակել ապօրինի զենք զինամթերք պահելու մեղադրանքով ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանին։
Օրերս հայաստանյան իրադարձությունների մասին իրենց տեսակետներն են հայտնել աշխարհահռչակ հայտնիներ Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը, Բոբ Ռունին։
Wnews.am-ը ներկայացնում է հայաստանյան իրադարձությունների մասին նրանց տեսակետները.

«Ինձ անհանգստացնում է, թե ինչ է այժմ տեղի ունենում Հայաստանում։ Քննարկումների եւ «Armenia» նշման շնորհիվ ես շարունակում եմ լուսավորված մնալ, թե ինչ է տեղի ունենում այնտեղ։ Ասեք, թե ինչ պետք է անել, որպեսզի կարողանանք օգնել հայրենիքում բնակվող մեր քույրերին եւ եղբայրներին»,- Instagram-ի իր հետեւորդներին նման գրառումով է դիմել հայ-ամերիկյան ինտերնետ գործարար, աշխարհահռչակ Reddit.com-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը։

«Կարեւոր է հասկանալ, թե ինչպես պետք է պայքարել մեկը մյուսի հանդեպ բռնությունների դեմ։ Հայաստանում անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես պետք է դուրս գալ հետխորհրդային կոռումպացված աստիճանակարգից, որն իշխում եւ քայքայում է երկիրը անկախության տարիներից ի վեր»,-օրեր առաջ հայաստանյան իրադարձությունների մասին կարծիք է հայտնել աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը։

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն էլ, ով այս օրերին Երեւանում է եւ եւս մասնակցել է ցույցերին, հարցազրույցներից մեկում ասել է.
««Սասնա Ծռեր»-ի հերոսները մեր պատմության խորհրդանիշն են։ Դեռ 20 տարի առաջ նրանք ծառայել են կյանքի գնով հանուն մեր պետության բարեկեցության։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում մայրաքաղաքում, անելանելիությունից է։ Լավ է, որ ժողովուրդն էլ ոչ մի բանից չի վախենում։ Եթե անգամ ոստիկանությունը փորձի նրանց վախեցնել, միեւնույնն է, գնալու են մինչեւ վերջ։ Չէ որ նրանք փոփոխությունների մասնակիցներ են, ինչպես մեր հերոսները»։