Աստղային make up. Անի Դաշյան (ֆոտո)
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Հաղորդավարուհի Անի Դաշյանն արդեն տեւական ժամանակ է` եթերային դադար է վերցրել, սակայն նրա անունը շարունակում է ակտիվորեն փայլել մեդիայի էջերում:
Մեր եթերի ամենանուրբ եւ հավասարակշռված հաղորդավարուհիներից մեկն այդպիսին է նաեւ դիմահարդարման մեջ:
Իր գեղեցիկ դիմագծերն Անին հաճախ շատ թույլ է շպարում` նախապատվությունը տալով բնական գեղեցկությանը: «Կարմիր շրթներկի» հաղորդավարուհին գիտի, թե ինչպես պետք է կրել կարմիր շրթներկը: Սակայն երբեմն Անիի շուրթերին փայլում են նաեւ նուրբ եւ չեզոք գույները:
Հաղորդավարուհու մոտ գեղեցիկ են ստացվում նաեւ աչքերի ուղիղ սլաքները:
Անի Դաշյանի դիմահարդարման ոճին ավելի լավ է հետեւեք լուսանկարների միջոցով:









Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Անի Դաշյանի Facebook-ի էջից