Ինչ կլինի, եթե ամեն օր սխտոր ուտեք
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Առողջության համար պայքարող ամենահզոր միջոցը սխտորն է, որի օգտագործումը դատարկ ստամոքսին կարող է հրաշքներ գործել։
Սխտորը հզոր հակաբիոտիկ է և հակաօքսիդանտ, ինչպես նաև պաշտպանում է ստամոքսը վարակներից ու հիվանդություններից։
Սխտորի՝ առողջության համար ունեցող օգուտները բազմաթիվ են։ Սխտորն իջեցնում է արյան ճնշումն ու կարգավորում այն։ Ցանկացած տեսակի բորբոքային պրոցես կարելի է կանխել սխտորի միջոցով։ Այս հրաշք միջոցը Ձեզ հեռու կպահի բակտերիաներից, գորտնուկներից ու վարակներից։
Սխտորն օգնում է նաև իմունային համակարգի խթանմանը, որի թուլության պատճառով հաճախ կարող է առաջանալ մրսածություն, ալերգիաներ, անգամ բարդ հիվանդություններ։
Մեկ պճեղ սխտորը պարունակում է 12մգ կալիում, 5մգ կալցիում և ծծմբի 100 միացություններ։ Այն շատ օգտակար է նաև թոքերին, կանխում ու բուժում է շնչառական հիվանդությունները։ Կարող է կանխել նաև թոքաբորբը, բրոնխիտը,հազը։
Կա տեսակետ, որ եթե առավոտյան կուլ տաք սխտորի փոքր պճեղ, ապա այն չի առաջացնում տհաճ հոտ։ Սակայն այս դեպքում անհրաժեշտ է սխտորի պճեղը թրջել ու կլպել ձեռքով, առանց դանակ օգտագործելու ու կուլ տալ ամբողջական։