21-ամյա աղջիկը տակդիր է հագնում եւ քնում երեխայի մահճակալի մեջ
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Ֆլորիդայից 21-ամյա Ջեսը ապրում է «հասուն երեխայի» կյանքով։ Նրա սենյակը հիշեցնում է մանկան անկյուն, ուր կարելի է գտնել երեխայի համար նախատեսված մահճակալ, տակդիրներ, մանկական բոդիներ, ծծակ եւ այլն։


Ջեսին ապրում է ոչ թե 21-ամյա օրիորդի, այլ 2 տարեկան երեխայի կյանքով։ Նա հագնում է տակդիրներ, խմում է մանկական հատուկ շշերով։ Աղջիկն ունի նաեւ «հայրիկ», որն իրականում նրա ընկերն է։ 24-ամյա Դեւիդն է որոշում, թե ինչ կարող է անել Ջեսը, եւ ինչն է արգելված։ Հենց նա է հոգ տանում այս «հասուն երեխայի» մասին եւ պարգեւատրում ու գովաբանում, երբ «իր փոքրիկն» ամեն ինչ ճիշտ է անում։



Շատերը տարօրինակ են համարում Ջեսին, բայց չգիտեն նրա պատմությունը։ Պարզվում է, Ջեսը 2 տարեկանում սեռական բռնության է ենթարկվել եւ այդ տրավման հանգեցրել է դեպրեսիայի ու ընկճախտի։ Այժմ իր այս քայլով 21-ամյա Ջեսը ցանկանում է «վերադարձնել» իր անմեղ մանկությունը։
