Էդ լրագրողի, բժշկի, ուսուցչի փոխարեն կարող էի լինել ես. Նազենի Հովհաննիսյան
LifestyleԴերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կա՞ մեկը ով կարողացել է քնել էս գիշեր։( վստահ եմ որ ոչ։ Ուզում եմ գրել, բայց չգիտեմ էլ ինչ, պապանձվել եմ։ Յուրաքանչյուր, լսում եք, ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ լրագրողի՝ անկախ իր քաղաքական հայացքներից ու մարդկային որակներից, աշխատանքին խոչընդոտողը Հանցագործ է։ Խոչընդոտելը խնդալու բառ է էս դեպքում։ Մամլիչի պես «հերկեցին» մարդկանց,,։((((
Էդ լրագրողի, բժշկի, ուսուցչի փոխարեն կարող էի լինել ես, ...։(
թաղային մակարդակով պետական հա՞րց են լուծում...
Չկա արդարացում կամ ներում նման ԱՊԱԶԳԱՅԻՆ բռնության։
ու կոնկրետ անուններով, պատիժներով ու հրաժարականների անսպառ շարքով սա պիտի լուծվի։( թեև ում եմ ասում...
ատելության էսպիսի էսկալացիա անգամ գերտերությունները չէին կարող կազմակերպել։((
Երկրի ներսում Զենքով հարց չպիտի լուծվի, ով ուզում է լինի,ինչ «զենք» ուզում է լինի
Հ.գ. սա արդեն համազգային ողբերգության վերածվեց»։