Առաջիկա մի քանի ամիսներին դոլարը 5 տոկոսով կնվազի
EconomicsԱռաջիկա մի քանի ամիսներին ԱՄՆ դոլարը հինգ տոկոսով կէժանանա: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Morgan Stanley բանկի վերլուծաբան Հանս Ռեդեկերի կանխատեսումը:
Փորձագետների պնդմամբ ԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգը առաջիկա ժամանակները չի բարձրացնի բազային դրույքը, դրա համար էլ ամերիկյան տնտեսության վիճակը կվատանա: «Մենք բավականին հոռետեսաբար ենք տրամադրված ԱՄՆ տնտեսական ցուցանիշների պատճառով: Եթե դուք նայեք ներքին ցուցիչներին, որոնք շատ լավ են արտացոլում ներքին պահանջարկը, դուք կտեսնեք, որ պահանջարկը նվազելու է»,- ասել է Morgan Stanley –ի գլխավոր արժութային ստրատեգ Հանս Ռեդեկերը, հայտնում է Lenta–ն
Հուլիսի 29-ին Bloomberg գործակալությունը հայտնել է, որ 2016-ի երկրորդ եռամսյակի արդյունքներով ԱՄՆ տնտեսությունը աճել է 1.2 տոկոսով՝ տարեկան կտրվածքով: