Արմեն Լամբարյանը կոմայի մեջ չէ, նրա վիճակն օրեցօր լավանում է, գիտակցությունը տեղն է. ԲԿ
Society«Սասնա ծռերի» անդամ Արմեն Լամբարյանի վիճակն օրեցօր կայունանում եւ լավանում է, գիտակցությունը տեղն է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշել է «Էրեբունի» ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը։
«Այսօր առավոտյան համայցի ժամանակ անձամբ իր հետ զրուցել եմ, տվյալ պահին վերքը մշակվել է եւ բժիշկները այն գնահատում են դրական դինամիկայում։ Ստանում է համապատասխան բուժում»,-ասաց նա։
Ավելի վաղ «Սասնա ծռեր» խմբավորման ֆեյբուքյան էջում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, թե ՊՊԾ խմբից հիվանդանոց տեղափոխված Արմեն Լամբարյանը ընկել է կոմայի մեջ, և որ շուտով փաստաբանը կայցելի նրան: