Մահացել է հայտնի գրող Ֆազիլ Իսկանդերը
SocietyՄոսկվայում 88 տարեկան հասակում մահացել է հայտնի գրող Ֆազիլ Իսկանդերը, հայտնում է «Բի-բի-սի»-ն:
20-րդ դարի երկրորդ կեսի ռուսական գրականության դասականը ծնվել է 1929 թ.-ի մարտի 6-ին Սուխումի քաղաքում: 1954 թ.-ին ավարտել է Գորկիի անվան գրականության ինստիտուտը: Սկսել է տպվել 1950 թթ. վերջին:
Իսկանդերը՝ «Չէգեմցի Սանդրոն», «Չիկի մանկությունը», «Նապաստակները եւ վիշապը», «Ռուսաստանի մասին մտոծողը եւ ամերիկացին» եւ շատ այլ աշխատանքների հեղինակ է: Որպես գրող նա հայտնի դարձավ 1966 թ.-ին՝ «Նովոյե վրեմյա» թերթում տպագրելով «Կոզլոտուրի համաստեղությունը» վիպակը:
1989 թ.-ին այդ պատմվածքի հիման վրա նկարահանվեց ֆիլմ: