Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
SocietyԵրևանում oգոստոսի 1-ին սպսվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 2-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։
Հանրապետության տարածքում օգոստոսի 1-ին շրջանների մեծ մասում, 2-ին հյուսիսային առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 3-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 2-5-ին կբարձրանա 3-4 աստիճանով:
