«Դե… զենքով հարց չի լուծվել, չի էլ լուծվի». Նազենի Հովհաննիսյան
LifestyleԴերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր կարծիքն է արտահայտել «Սասնա ծռեր» զինված խմբի գործողությունների մասին:
Երկու օր առաջ ֆեյսբուքի իր էջում նա գրել է.
«Դե… զենքով հարց չի լուծվել, չի էլ լուծվի։ Կշատանան կորուստները,,, Մարդիկ են զոհվում։((( ու գաղափարն արդեն կապ չունի, երբ մարդ որդի է կորցնում….»:
Այս գրառման հետ մեկտեղ հաղորդավարուհին նաեւ տարածել է ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետեւյալ գրառումը.
«Քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Սպանվել է ՊՊԾ գնդից 350400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրի Տեփանոսյանը»: