Ռոնալդուին նկատել են հարդարված եղունգներով (ֆոտո)
LifestyleՄադրիդի «Ռեալի» եւ Եվրոպայի նորընծա չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական գեղեցկուհու հետ է լուսանկարվել Մայամիում, սակայն երկրպագուների ուշադրության կենտրոնում հայտնվել են նրա ոտքերի հարդարված եղունգները:
Լուսանկարը հրապարակվել է cr7worldwide instagram-ի էջում, որում նշվում է, որ Ռոնալդուն եղունգները սեւ գույնով ներկել էր նաեւ նախկինում: Հնարավոր է նաեւ, որ դա ոչ թե մանիկյուր է, այլ վարակներից խուսափելու դեղամիջոց:
Այս օրերին Ռոնալդուն վերականգնվում է ծնկի վնասվածքից, որը նա ստացել էր Ֆրանսիայում կայացած Եվրո-2016-ի եզրափակիչում:
