Խանդոյանների ընտանիքը օգտվում է օրենքով հասանելիք սոցիալական աջակցության ծրագրերից
SocietyԶինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանի մայրը` Ռիմա Խանդոյանը, օրենքով սահմանված կարգով ստացել է 2016թ. հուլիս ամսվա տարքիային աշխատանքային կենսաթոշակը և զոհվածի ընտանիքի անդամին նշանակվող պարգևավճար: Օգոստոս ամսվա կենսաթոշակի և պարգևավճարի վճարումը օրենքով սահմանված կարգով կիրականացվի առաջիկա օրերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին պարզաբանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը` ի պատասխան լրատվական կայքերից մեկում հուլիսի 30-ին տեղադրված ««Միայնակ Գայլի» ընտանիքին զրկել են թոշակից և նպաստից» վերտառությամբ հոդվածի:
«ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի
Հաշվի առնելով Խանդոյանների ընտանիքի սոցիալական վիճակը՝ ընտանիքին պարբերաբար նշանակվել է եռամսյակային հրատապ օգնություն 2014թ.՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ, 2015թ.՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ եռամսյակների համար, 2016թ.՝ 2-րդ եռամսյակի ապրիլ, մայիս, հունիս ամիսների համար:
Եռամսյակային հրատապ օգնության նշանակման հարցը քննարկվում է սոցիալական համագործակցության համակարգող խորհրդի կողմից յուրաքանչյուր եռամսյակի համար` ընտանիքի դիմելու դեպքում:
Խանդոյանների ընտանիքի` համակարգում փաստագրման ժամկետը լրացել է 2016թ. հունիսի 29-ին: Սոցիալական աջակցության որևէ ծրագրից օգտվելու համար Խանդոյանների ընտանիքը հունիս ամսին պարտադիր պետք է դիմեր սոցիալական աջակցության Ծաղկահովիտի տարածքային գործակալություն և ներկայացներ համապատասխան տվյալներ, ինչը չի արել:
Հուլիսի 29-ին Ռիմա Խանդոյանն այցելել է սոցիալական աջակցության Ծաղկահովիտի տարածքային գործակալություն և ստացել ընտանիքին հասանելիք թվային հեռուստատեսային ընդունիչ սարքը»,-տեղեկացնում են նախարարությունից: