Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 1-ին, կազմել է 476.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.25 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 532.21 դրամ (աճել է 3.23 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 627.49 դրամ (աճել է 0,05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.119 դրամ (աճել է 0.08 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 306.93 դրամ, ոսկի՝ 20,554.03 դրամ, պլատին՝ 17,506.15 դրամ։