Բնակչության մի մասի համար հոսանքն այսօրվանից կթանկանա
Economics2016-ի օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը նվազել է 2.58 դրամով:
Ցերեկային սակագինը, որը 1 կՎտժ-ի համար կազմում էր 48,78 դրամ, դարձել է 46,2 դրամ, իսկ գիշերայինը 38,78 դրամից՝ 36,2 դրամ:
Սակայն այս փոփոխությունը հակառակ ազդեցություն կունենա մինչև 250 կՎտժ էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների համար։ Ավարտվել է սուբսիդավորման ժամկետը, ուստի նրանք օգոստոսի 1-ից մոտ 4,32 դրամ ավելի կվճարեն 1 կՎտժ էլեկտրաէներգիայի դիմաց: