Yerevan, 29.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հանրային խորհուրդը ողջունում է զենքը վայր դնելու զինյալ խմբի որոշումը

Society

ՀՀ Հանրային խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Հանրային խորհրդի մամուլի բաժնից: Հանրային խորհրդի հայտարարության մեջ ասվում է.     

«Վերջին շաբաթներին Երևանում տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մարտահրավեր ու փորձություն էին մեր երկրի համար, որի ընթացքում մեր հասարակությունը ենթարկվեց ֆիզիկական ու հոգեբանական լուրջ ցնցումների: Ցավոք, չհաջողվեց խուսափել նաև զոհերից ու վիրավորներից, ինչի կապակցությամբ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված գնդապետ Արթուր Վանոյանի ևենթասպա Յուրա Տեպանոսյանի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում այս իրադարձությունների հետևանքով վիրավորված բոլոր անձանց: Ակնկալում ենք սպանությունների անաչառհետաքննություն և գործի ամբողջական բացահայտում:

Դատապարտելով զենքի ուժով հարցեր բարձրացնելու և փոփոխություններ պահանջելու ճանապարհը`միաժամանակ գտնում ենք, որ բոլորս պարտավոր ենք հաշվի նստել այդ իրողության հետ, քանի որ դա արտացոլում է մեր երկրում առկա խորքային լուրջ խնդիրները:

Դատապարտում ենք նաև հուլիսի 29-ին ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանության առանձին ծառայողների և կասկածելի քաղաքացիական անձանց կողմից կիրառված անհամաչափ ուժը, լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտումը, մարդու իրավունքների կոպիտ խախտումները, քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերն ու ձերբակալությունները, որոնք լրջորեն հարված հասցրեցին մեր երկրի ժողովրդավարական արժեքներին ու միջազգային հեղինակությանը: Գտնում ենք, որ իշխանությունները պետք է հետամուտ լինեն և բացահայտեն տեղի ունեցածը`մեղավորներին պտժելով օրենքի ողջ խստությամբ:

Միաժամանակ դատապարտում ենք մի խումբ անձանց արկածախնդիր որոշումները, որոնց սադրիչ գործողությունների հետևանքով ցույցի մասնակիցները հայտնվեցին վտանգավոր ու անկանխատեսելի իրավիճակում:

Կարծում ենք, որ և՛ իշխանությունները, և՛ հասարակությունը պետք է լրջորեն մտորեն վերջին օրերին ծավալված իրադարձությունների մասին: Ակնկալում ենք, որ իշխանությունները հետևություններ կանեն, հանգամանորեն կվերլուծեն տեղի ունեցածը, համարժեք գնահատականներ կտան և համապատասխան քայլեր կձեռնարկեն` մեր երկրի առջև դնելով որակապես նոր պետություն ունենալու տեսլական և սկսելով լուրջ բարեփոխումներ երկրի ներսում:

Ինչպես շեշտել էինք ս.թ. հուլիսի 19-ին կայացած ՀԽ արտահերթ նիստում, իրադրության կարգավորումից հետո պետք է ապահովվի լայն երկխոսություն իշխանությունների և հասարակության տարբեր շերտերի միջև Հայաստանի առջև ծառացած խնդիրների` հատկապես Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ: Իշխանությունները պետք է հնարավորինս բաց և թափանցիկ ձևով հասարակության հետ քննարկեն Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված քայլերն ու հեռանկարները` ապահովելով երկխոսության լայն հարթակ և հասարակության համար չթողնելով մութ կետեր ու կասկածներ: 

Դրական ենք գնահատում զինյալ խմբի գործողությունների նկատմամբ իշխանությունների զսպվածությունը, որը կանխեց խնդրի հանգուցալուծման առավել ծայրահեղ հետևանքները:

Դրական ենք համարում նաև զինյալ խմբի որոշումը` վայր դնել զենքը հետագա առճակատումից խուսափելու համար: Միաժամանակ, հորդորում ենք խմբավորման աջակիցներին իրենց պայքարը տեղափոխել առավել քաղաքակիրթ դաշտ` համախմբվելով գաղափարական և հստակ տեսլական ունեցող ծրագրային պայքարի շուրջ:

Հաշվի առնելով զինյալ խմբի անդամների կողմից առանց արյունահեղության հանձնվելը` պատկան մարմիններին կոչ ենք անում հնարավորինս մեղմ գտնվել պատժի սահմանման գործում` առանձին քննելովտեղի ունեցած սպանություներն ու մեղավորների նկատմամբ համապատասխան պատժի սահմանումը»:       

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia