42-ամյա բրիտանացի մոդել Քեյթ Մոսն ու Նիկոլայ ֆոն Բիսմարկը նշանվել են
Lifestyle42-ամյա բրիտանացի մոդել Քեյթ Մոսը նշանվել է երկաթե կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի ծոռ, գերմանացի ազնվական, նորաձեւության բնագավառի աշխարհահռչակ լուսանկարիչ Նիկոլայ ֆոն Բիսմարկի հետ։

Զույգը մտադիր է ամուսնանալ Վենետիկում մի փոքրիկ եկեղեցում:

Մեկ տարվա հարաբերություններից հետո 29-ամյա Նիկոլայ ֆոն Բիսմարկը ամուսնության առաջարկություն է արել Քեյթ Մոսսին, որին Լոնդոնում զբոսանքի ժամանակ պապարացիները «բռնացրել են» մատնեմատին մատանիով:

Մոտ կանգնած աղբյուրների տեղեկություններով, Բիսմարկը առաջարկություն է արել Մոսին Վենետիկում ռոմանտիկ ընթրիքի ժամանակ: Երիտասարդը ծնկի է իջել եւ «ես սիրում եմ քեզ» բառերով մատանին տվել Քեյթին:

Նկատենք, որ Քեյթը առայսօր պաշտոնապես ամուսնացած է The Kills խմբի կիթառահար Ջեյմի Հինսի հետ, որի հետ ամուսնացել էր 2011-ին:
Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ Xposure