Բրիթնի Սպիրսը մոր՝ Լենի Սպիրսի հետ գնումների ժամանակ (լուսանկար)
LifestyleԲրիթնի Սպիրսը մոր՝ Լենի Սպիրսի հետ գնումների ժամանակ (լուսանկար)
Բրիթնիի համար մայր լինելը հեշտ չէր։ 2007 թվականին դատարանը զրկել էր նրան մայրական իրավունքներից` ալկոհոլային և թմրանյութային կախվածության պատճառով։ Սակայն բուժման կուրս անցնելուց հետո դատարանը վերանայեց իր որոշումը և այդ օրվանից Բրիթնիի կյանքում կարևորը նրա երկու տղաներն են, որոնց հետ նա անցկացնում է իր ողջ ժամանակը։
Սակայն նրա համար հավասարաչափ կարևոր է նաև մոր հետ շփումը։ Լարված և հագեցած գրաֆիկով հանդերձ նա կարողանում է ժամանակ գտնել համատեղ գնումների համար։ Վերջերս պապարացիները նկատել են Բրիթնի Սփիրսին և նրա մորը՝ Լենի Սփիրսին Westlake Village-ում գնումներ կատարելիս։ Գնումներից հետո նրանք մտել են մոտակա սրճարան և խմել Բրիթնիի սիրելի սառույցով սուրճը։



