Մարզերի համաչափ զարգացման ծրագրերի շրջանակներում Տավուշի մարզին հատկացված գումարի որոշ մասը հատկացվել է Նոյեմբերյանի Վերոնա` մոտ 150մ փողոցի ասֆալտապատմանը: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում ասաց Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը: Քաղաքապետը նշեց, որ 2004-ին անվանակոչել են Հունաստանի Վերոնա քաղաքի անունով, և մարզին հատկացված գումարից 10 մլն դրամ հատկացվել է փողոցի ասֆալտապատման համար, սակայն այն կիսատ է մնացել. «Գումարի մի մասը` 10մլն դրամ, մենք ուղղորդել ենք այդ փողոցի ասֆալտապատմանը, որը կիսատ է մնացել: Հուսով եմ, որ առաջիկա տարիներին մեզ գումար կհատկացվի փողոցի շինարարությունն ավարտելու համար: Հատկացումը ընդամենը 10 մլն դրամ էր, որը, բնականաբար, չբավարարեց: Փողոցի երկարությունը մոտ 150 մետր է, 70 մետրն ասֆալտապատվել է, մի այդքան էլ մնում է, որ Վերոնա փողոցն ամբողջությամբ ավարտենք: Դա քաղաքի կենտրոնական փողոցներից մեկն է, համայքնային չորս փողոցների սկզբնամասն է: Մեկ մետր քաղակուսու համար մոտ 10000 դրամ գումար է ծախսվում»: Իսկ քաղաքին հատկացված գումարի մյուս մասով` 16մլն դրամով վերանորոգվելու են բազմաբնակարան շենքերի տանիքները. «16 Մլն դրամ մենք ուղղորդել ենք բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգմանը, նախահաշվարկային աշխատանքները կատարված են, ուղղակի դեռևս ֆինանսավորում չկա, որ սկսվեն աշխատանքները»: Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ համայնքնային բյուջեի ֆինանսավորմամբ` Նոյեմբերյանը 70 տոկոսով լուսավորված է` 700 լապտեր է տեղադրվել քաղաքի տարբեր հատվածներում: