Դոլարն ու ռուբլին արժերկվել են, եվրոն և ֆունտը` արժևորվել
EconomicsՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքն օգոստոսի 2-ին կազմել է 476.04 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.34 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 532.97 դրամ՝ բարձրանալով 0.76 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 629.56 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 2.07 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքն օգոստոսի 2-ին կազմել է 7.14 դրամ, անկումը 0.05 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 313.91 դրամ, ոսկի՝ 20,656.45 դրամ, պլատին` 17,600.8 դրամ։