Բուսական սպիտակուցը երկարացնում է կյանքը
LifestyleԳիտնականները հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել բուսական սպիտակուցի դրական ազդեցությունը մարդու երկարակեցության վրա։
30 տարվա ընթացքում ամերիկյան դիետոլոգները հետազոտել են 130 հազար մարդկանց հորմոնալ իրավիճակը։
Արդյունքում պարզվել է, որ մարդիկ, ովքեր սննդում շատ են օգտագործում կենդանական սպիտակուց, ունեն տարբեր հիվանդություններից մահանալու 2 տոկոսով բարձր ռիսկ, քան մյուս մասնակիցները։ Իսկ սրտանոթային հիվանդությունների դեպքում՝ 8 տոկոս։
Բուսական սպիտակուցի օգտագործումը, ընդհակառակը, երկարացնում է կյանքը։ Դիետոլոգները խորհուրդ են տալիս կենդանական սպիտակուցները փոխարինել բուսականով։