Բաղրամյանում ցույցի ժամանակ անչափահաս է դանակահարվել. հարուցվել է քրեական գործ
SocietyԵրեւանի Բաղրամյան պողոտայում հուլիսի 30-ին «Սասնա ծռեր» խմբին աջակցելու համար կազմակերպված հավաքի ժամանակ դանակահարվել է անչափահաս:
Ոստիկանությունից տեղեկացրին, որ նման ահազանգ հիվանդանոցից ստացվել է, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 30-ին ցուցարարները Երեւանի Ազատության հրապարակից երթով շարժվել են Բաղրամյան պողոտա եւ մի քանի ժամ փակ պահել պողոտան: